News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սյունեցիները գոհ են Սուրիկ Խաչատրյանի կատարած աշխատանքներից եւ մի մասն էլ ցանկանում է, որ նա նորից նշանակվի Սյունիքի մարզպետ: NEWS.am-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանի վերադարձին այսպես արձագանքեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«Սուրեն Խաչատրյանը, երկար տարիներ լինելով Սյունիքի մարզպետ, ծնվելով եւ  բնակվելով այդ մարզում, շատ բան է արել այդ մարզի համար: Այսօր էլ Սյունիքում ժողովուրդը գոհ է Սուրեն Խաչատրյանի կատարած աշխատանքից եւ մի մասը գտնում է, որ Սուրեն Խաչատրյանը ցանկալի է՝ նորից մարզպետ նշանակվի եւ զբաղվի այդ մարզի հոգսերով»,- ասաց նա:

ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ ցանկացած մարդ, որը կարողանում է որեւէ մարզում գործ անել եւ հեղինակություն ունենալ, ուրեմն նա արժանի է մարզպետ նշանակվելու. «Բոլորս էլ գիտենք, որ Սուրեն Խաչատրյանն է դիմում գրել եւ ազատվել աշխատանքից: Երեւի այս կերպ ցանկացել է, որ որպես պաշտոնյա՝ այդ պրոցեսին չմասնակցի, հետո չասեն, որ ճնշում է գործադրել համապատասխան մարմինների վրա: Սա էլ է խնդիր, դուրս եկավ, որ քննությունն ազատ արվի, մեղավորները պատժվեն»:

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանն աշխատանքից ազատվել է 2013թ. ամռանը՝ իր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, երբ մահացավ Ավետիք Բուդաղյանը, իսկ Արտակ Բուդաղյանն էլ վիրավորվեց: 

Հիշեցնենք, որ կառավարության սեպտեմբերի 4-ին կայացած նիստի ընթացքում Հակոբյանը նշանակվել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար: Հակոբյանի հաջորդի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է նրա նախորդի՝ Սուրիկ Խաչատրյանի անունը: Վերջինիս համար ըստ «Ժամանակ» թերթի՝ Գորիսում ստորագրահավաք է սկսվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ