News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շվեդական սուպերմարկետի ղեկավարությունը հարկադրված է եղել բացատրություն տալ անսպասելի շփոթմունքից հետո. գնորդներից մեկը անսպասելիորեն չեկի վրա նացիստական կարգախոս է նկատել: Պարզվել է, որ գնումների համար շնորհակալության ստանդարտ տեքստը փոխել է աշխատակիցներից մեկը, ով ինչպես հայտնում են խանութի մամուլի ծառայությունից, այժմ շատ է զղջում իր արարքի համար:

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի, հաղորդում է Aftonbladet պարբերականը: Գնորդներից մեկը, ապրանքի համար վճարելուց հետո որոշել է ստուգել չեկը եւ պատահաբար դրա վրա ստանդարտ «Շնորհակալություն գնումների համար» արտահայտութան փոխարեն կարդացել է. «Այլեւս այստեղ մի վերադարձեք, Զիգ Հայլ» (Կեցցե Հաղթանակը):

Խանութի մամուլի ծառայության ներկայացուցիչ Լուիզա Սթեֆանը հստակեցրել է, որ կատարվածի համար պատասխանատվությունը կրում է մի աշխատակից, ով համակարգ մտնելով, փոխել է ստանդարտ տեքստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ