Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բերման է ենթարկվել Երեւան-Սանկտ-Պետերբուրգ չվերթի ուղեւոր, ՌԴ քաղաքացի, 1985 թ. ծնված Բենիամին Մ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մայիսի 7-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով):
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: