News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հյուսիս-Հարավ» մայրուղու՝ Թալին եւ Գյումրի քաղաքների միջեւ ճանապարհահատվածի փորձաքննության ավարտը հետաձգվել է: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կառավարության նիստին հայտարարեց տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

Ի պատասխան վարչապետի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այդ հետաձգումը, Առաքելյանը բացատրեց մայրուղով գյուղատնտեսական տեխնիկայի եւ անասունների տեղաշարժման միջոցների ուսումնասիրության անհրաժեշտությամբ: «Դա, իհարկե, ճիշտ է, սակայն ինչո՞ւ ավելի վաղ չեք քննարկել: Կամ այնպիսի ժամկետներ պետք է սահմանվեին, որոնց մեջ կարելի էր տեղավորվել: Թե չէ մշտապես ժամանակացույցից դուրս ենք հայտնվում, եւ դրա համար ոչ ոք պատասխան չի տալիս», - նշեց վարչապետը:

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին անցնում է Հայաստանի իրանական սահմանից (Մեղրի) մինչեւ վրացական սահման (Բավրա): Նախագծի գլխավոր ֆինանսավորողը Ասիական զարգացման բանկն է (960 մլն դոլարից՝ 500 մլն դոլարը): Թալին-Գյումրի 65 կմ-անոց հատվածը կառուցված է վարկային ծրագրի երրորդ տրանշով, որի մասին համաձայնությունը ստորագրվել է երկու դոնորների հետ՝ Եվրոպական ներդրումային բանկի (2013թ. նոյեմբերին) եւ Ասիական զարգացման բանկի (2014թ. մարտին):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ