News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական բժշկական համալսարանը զարգացնում է ռազմական բժշկությունը, որ բանակում ապահովի զինծառայողների առողջության պահպանումը։ Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ ԵՊԲՀ կատարած այցի ժամանակ ասաց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը։

«Այսօր մեզ համար մեծ պատիվ է, որ Հայաստանի հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառմանը ներկա է պաշտպանության նախարարը։ Մեր համալսարանը համագործակցում է բանակի հետ արդեն քսան տարի։ Համագործակցությունը շարունակվում է եւ այսօր ես ցանկանում եմ խոսել այն ուղղությունների մասին, որը մեզ համար կարեւոր է, առաջինը զարգացնել ռազմական բժշկությունը, իսկ այդ ուղղությունն էլ զարգանում է ռազմադաշտում։ Մենք ունենք եւս մեկ կարեւորագույն խնդիր. զինվորների առողջության պահպանումը»,- ասաց նա։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ իր ելույթում ընդգծեց, որ իրենք կարեւորում են բանակ-հասարակություն կապը եւ այս ընթացքում տարբեր գերատեսչությունների, կառույցների հետ հանդիպումներ են ունենում հենց ռազմահայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար։

«Մի քանի ԲՈՒՀ-եր կան, որտեղ ես ավելի շատ եմ ներկա լինում. Երեւանի պետական համալսարանն ու Հերացու անվան բժշկական համալսարանը։ Ինչո՞ւ եմ այստեղ շատ լինում։ Այստեղ մենք ունենք ռազմական բժշկության ֆակուլտետ, որի սաները հետագայում համալրում են մեր շարքերը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ ռազմական բժշկությունը զարգացնելու եւ երիտասարդների՝ նախազորակոչային առողջությունն ապահովելու համար։

Նշենք, որ ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ Պնախարարը այցելություններ է կազմակերպում ՀՀ բուհեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ