News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սահմանին զոհված զինծառայողների հուղարկավորությունների ժամանակ ծնողները թույլ չեն տվել ներկաներին լացել՝ նշելով, որ իրենց զավակները հերոսներ են, իսկ հերոսների մահը սուգ չէ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԵՊԲՀ կատարած այցի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով հուլիս-օգոստոս ամիսների լարվածությունը։

«Այս տարին կարեւոր է նաեւ այն առումով, որ մեզ պարտադրեցին լարվածություն շփման գծում։ Հակառակորդը փորձում էր լարվածություն ստեղծել, շատ տարածքներում նա դա ստեղծեց։ Հակառակորդը զերծ չմնաց կրակոցներից, դիվերսիոն գործողություններից։ Մենք տեսանք, թե բանակն ինչպես կարողացավ դրսեւորել։ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ԼՂՀ պաշտպանության բանակը կարողացան դադարեցնել հակառակորդի այն գործողությունները, որոնք բերում էին մարդկային կորուստի։ Այս տարվա ընթացքում շատ հուղարկավորությունների ժամանակ շատ ծնողներ մեզ նույնիսկ արգելեցին լացել, որովհետեւ նրանք ասում էին՝ մեզ համար սա ոչ թե սուգ է, այլ հերոսություն։ Մեր տղաները բարձր պահեցին մեր մարտական ոգին, ինչպես նաեւ ստեղծեցին իրավիճակ, երբ մարդիկ, մի կողմ դնելով իրենց քաղաքական հայացքները, համախմբվեցին բանակի շուրջ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հուլիսին վերջին եւ օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր էր ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ էր շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնում էր ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին: Օգոստոսի տասին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո միայն լարվածությունը սահմանին թուլացել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ