Արեւմուտքի մի շարք երկրներ իրենց թույլ տվեցին ջնջել ԱՀԿ-ի սկզբունքները՝ պատժամիջոցներ սահմանելով ՌԴ-ի նկատմամբ: Այդ մասին Պետկոմիտեի նիստին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր պուտինը:
«Ռուսաստանի դեմ սահմանափակումներ մտցնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հրաժարում ԱՀԿ-ի հիմնարար սկզբունքներից», - ասել է նա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Խախտվում է ապրանքների եւ ծառայությունների շուկա մուտք գործելու՝ բոլոր երկրներին հավասար պայմանների տրամադրման սկզբուքը, արհամարհվում է ազատ ու արդար առեւտրի սկզբունքը», - թվարկել է նախագահը:
«Փաստացիորեն արեւմտյան երկրների խումբը միակովմանի կարգով իրենց թույլ տվեցին Ռուսաստանի համար, որը աշխարհի 6 խոշորագույն տնտեսություններից մեկն է, «ջնջել» ԱՀԿ-ի այդ եւ մի շարք այլ սկզբունքներ ու նորմեր,», - ընդգծել է Պուտինը: