Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի հավանական առանձնացումը ոչ մի կերպ չի ազդի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա: Սեպտեմբերի 18-ի մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա՝ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում անգլիական կառավարությունը կճանաչի Շոտլանդիան, իսկ Ղարաբաղը՝ ոչ:
«Լոնդոնն ու միջազգային հանրությունը ԼՂՀ-ն կճանաչեն այն դեպքում միայն, երբ Ադրբեջանն այն ճանաչի», - նշել է փորձագետը:
Որպես վառ օրինակ նա նշել է Կոսովոն. «Աշխարհի երկրների գրեթե կեսը ճանաչել են Կոսովոյի անկախությունը, բայց նույն այդ երկրները չեն ճանաչում ԼՂՀ-ի անկախությունը, թեեւ, թվում է, միանման դեպքեր են»:
Նշենք, սեպտեմբերի 18-ին Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացման հանրաքվե է անցկացվում: