News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի գործը դեռ գտնվում է նախաքննության փուլում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողներին ասաց Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

«Մեր կողմից ստացված հաղորդագրության հիման վրա նախապատրաստվել են նյութեր, հարուցվել է քրեական գործ: Բոլոր հարցերի պատասխանը կտրվի միայն փորձաքննությունից հետո»,-ասաց նա: Նրա խոսքով՝ բացատրություն է վերցվել նաև Հովհաննես Թոքմաջյանից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին քրեական գործ է հարուցվել «Ֆեյսբուքում»՝ Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջին տիրանալու դեպքի առթիվ:

Նշենք, որ համացանցում տարածվել է ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի իբրեւ թե ֆեյսբուքյան նամակները: Դրանցից մեկի համաձայն` բուհի ռեկտորի եւ նրա աշխատակցուհիներից մեկի միջեւ սիրային կապ կա: Մեկ այլ նամակում անդրադարձ է կատարվում նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին. վերջինիս ուղղված անբարո խոսքեր են հնչում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ