News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


77-ամյա գյումրեցի Կամո Մալոյանը բողոքում է, որ իրեն երկու տարի առաջ ապօրինաբար են ազատել Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայից, որտեղ որպես փականագործ է աշխատել: Իրեն աշխատանքի վերականգնելու պահանջով այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Կամո Մալոյանը եկել էր կառավարության մոտ՝ հանդիպելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Կամո Մալոյանը լրագրողների հետ զրույցում բողոքեց, որ մի քանի անգամ արդեն դիմում է ուղարկել վարչապետին, սակայն պատասխան չի ստացել: 

«Ավարտել եմ Լենինականի պոլիտեխնիկ ինստիտուտը, 10 տարի Թիֆլիսում եմ աշխատել, մասնակցել եմ Ղարաբաղյան պատերազմին: Գյումրիում տեղակայված ռուսական զինվորական թիվ 102-րդ բազայում որպես փականագործ: Աշխատել եմ 25 տարի, ոչ մի բացթողում չեմ արել, ինձ աշխատանքից ազատել են: Հիմա երկրորդ խմբի հաշմանդամ եմ, 2 տարի է՝ չեմ աշխատում: 2 տարի է՝ ես հարեւաններից եմ փող ուզում, որ հաց առնեմ: Այսօր տանս պատի ժամացույցը ծախել եմ, որ եկել հասել եմ էստեղ Գյումրիից»,-լրագրողներին ասաց Կամո Մալոյանը՝ նշելով, որ միայնակ է ապրում՝40 հազար դրամ  թոշակով:

Կամո Մալոյանի խոսքով՝ թեւեւ աշխատանքից ազատվելու ժամանակ ինքն արդեն թոշակի էր անցնելու, բայց իրեն աշխատանքից ազատել են ոչ թե այդ, այլ մեկ այլ պատճառաբանությամբ. «Ապօրինի են ազատել, պատճաբանություն են տվել՝ իբր լուծարում է տեղի ունեցել, բայց լուծարում է եղել ու միայն ի՞մ վրա է ազդել»:

77-ամյա պապիկը պատմեց, որ աշխատանքի վերականգնվելու հայցով դիմել է դատարան, սակայն ապարդյուն:

«Երկու անգամ դիմել եմ դատարան, դատավորները երկու անգամ էլ կաշառք են վերցրել, մերժել են իմ հայցը»,-ասաց նա:

Կամո Մալոյանին այդպես էլ չհաջողվեց հանդիպել վարչապետին;

Տպել
Ամենաշատ