News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Beeline-ը պարգեւատրեց «Ի՞նչ է ֆորտունան ինձ համար» խորագրով մրցույթի հաղթողներին: Մրցույթն անց էր կացվում Facebook եւ Odnoklassniki սոցիալական ցանցերում` Beeline Armenia պաշտոնական էջերում։

Հաղթողների պարգեւատրման արարողությունը տեղի ունեցավ Ամիրյան 3 հասցեում գտնվող վերաբացված Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում, ուր հրավիրվել էին լավագույն աշխատանքների հեղինակները:

Երեւանաբնակ Նվարդ Հակոբյանն ու Վանաձորից Նաիրա Ալիխանյանը, ում լուսանկարները հավաքել էին առավելագույն թվով քվե, պարգեւատրվեցին Sumsung Galaxy S4 մոդելի հեռախոսներով։ Աշոտ Բեգլարյանը եւ Լիլիթ Հակոբյանը, ում աշխատանքներն լավագույնն էին ճանաչվել լուսանկարիչներից ու Beeline ներկայացուցիչներից  կազմված հանձնաժողովի կողմից, նույնպես պարգեւատրվեցին Sumsung Galaxy S4 հեռախոսներով։

«Beeline-ի անունից սրտանց շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին եւ շնորհակալություն հայտնում բոլորին մասնակցության, ինչպես նաեւ գեղեցիկ ու հետաքրքիր լուսանկարների համար: Հավատացած ենք, որ այս փոքրիկ մրցանակները եւ այն դրական զգացողություններն, որ ստացաք այսօր, կօգնեն ձեզ կյանքը դարձնել ավելի լավը։ Թող ֆորտունան ձեզ ուղեկից լինի յուրաքանչյուր քայլում եւ հետագայում ավելի մեծ հաղթանակներ պարգեւի» - ասաց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը:

Նշենք, որ «Ի՞նչ է ֆորտունան ինձ համար» լուսանկարների մրցույթն մեկնարկել էր սույն թվականի օգոստոսի 8–ին։ Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է ավելի քան 150 աշխատանք։

Սոցիալական կայքերից յուրաքանչյուրում մրցույթի հաղթող է ճանաչվել երկուական մասնակից` առավելագույն թվով քվե հավաքած եւ հատուկ հանձնաժողովի կողմից ընտրված լուսանկարների հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ