Հունգարացի ավտոմեխանիկը սովետական «Ժիգուլիից» դետալներից 7 մետրանոց լիմուզին է ստեղծել, հաղորդում է «Ռեյթերը»: Վարպետը հին թեթեւ մարդատարը վերածել է բարով եւ գունային երաժշտությամբ եզակի ավտոմեքենայի:
«Ժիգուլիմոյի» ստեղծման համար 100 օր է պահանջվել: Ավտոմեքենայի սրահը ռետրո ոճում է: Դիզային հիմնական մոտիվը դիջեի կերպարով Լենինի պատկերն է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: