News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ տնտեսական հանցագործությունների մեջ մեղադրվող ձեռնարկատերերի համար տնային կալանքը լիովին ընդունելի միջոցառում է, փոխանցում է  Gazeta.ru-ն:

«Որոշ ընկերներ զարմացել են, որ մի գործարարի նկատմամբ տնային կալանք է ընտրվել: Պետք է ուրախանա. Նստած ես տանդ, նույն սառնարանն է, նույն անկողինը… Եվ դեռ մի բան էլ դժգոհ են, թե ինչո՞ւ պետք է այսպես լինի», - հայտարարել է Ժիրինովսկին:

Ժիրինովսկին գործարարներին անձեռնմխելի չի համարում: «Պետք է տասնյակ մարդկանց տնային կալանքի ենթարկել, եւ նրան պետք է լռեն ու ոչ մի դեպքում չփորձեն թելադրել՝ ինչն է նրանց դուր գալիս, ինչը՝ ոչ, եւ սա ճնշում է բիզնեսի վրա», - հայտարարել է Ժիրինովսկին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանին ազնիվ բիզնես է հարկավոր, «որպեսզի փողերն այստեղ լինեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ