Արցախում հակառակորդի կրակոցից մահացած զինծառայողի դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Քրեական գործը հարուցվել է ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: Մեր տեղեկություններով՝ նա բնակվել է Վանաձորում, զորակոչվել է Դիլիջանի զինկոմիսարիատից: Ծառայում է 2007թ, ավագ լեյտենանտ է, սպա: