News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լայնամասշտաբ հարցման ընթացքում 6 մլն ճանապարհորդներ գնահատել են աշխարհի հյուրանոցների մաքրությունը: Եվրոպայում ամենակեղտոտ հյուրանոցների վարկանիշում առաջատարը լոնդոնի հյուրանոցներն են, որոնք ստացել են ամենացածր ցուցանիշները՝ 10 բալանոց համակարգում 7,52 բալ, հաղորդում է Euromag-ը:

Հակավարկանիշի առաջին տասնյակում բացառապես եվրոպական հյուրանոցներն են: Երկրորդ տեղում Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի հյուրանոցներն են (7,53 բալ), մի փոքր բարձր ցուցանիշ է արձանագրել Ամստերդամը (7,58):

Չորրորդ տեղում Կոպենհագենն է (7,60), որին հաջորդում են Փարիզը (7,63 բալ), Աթենքը (7,68) եւ Բրյուսելը (7,71):

Ամենակեղտոտ մայրաքաղաքների շարքում ամենամաքուրը Կիեւի հյուրանոցներն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ