News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 18-ի նիստում որոշեց ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացնել 20 միլիոն դրամ` գայլերին սպանելու համար պարգեւավճարներ հատկացնելու համար: Գումարը նախատեսված է 200 գայլի համար: Յուրաքանչյուր գայլ սպանելու համար պարգեւավճարը 100 հազար դրամ է:

Ըստ կառավարության որոշման հիմնավորման` «ՀՀ մարզերից  ստացված բազմաթիվ ահազանգերը փաստում են, որ գայլերի թվաքանակի աճը պայմանավորված է ոչ թե վայրի բնության մեջ առկա կերային բազայով, այլ մարդկանց տնտեսական գործունեության արդյունքում /անսնապահություն/ դրանց սննդի բազայի ավելացմամբ: Էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ամբողջ որսաշրջանի համար կանխատեսվել է որսալ 200 գայլ, ինչը կապահովի տվյալ միջոցառման էֆեկտիվությունը եւ սոցիալական /գյուղատնտեսության պաշտպանվածություն/ ու բնապահպանական /վայրի կենդանիների կենսաբազմազանության պահպանում/ արդունավետությունը»:

Հիշեցնենք, որ հանրապետությունում գայլերին սպանելը կառավարությունը սկսեց խրախուսել 2011թ-ից: Հենց այդ ժամանակաշրջանից էլ բնապահպանները բողոքի ալիք բարձրացրեցին կառավարության այս նախաձեռնության դեմ: Facebook սոցիալական ցանցում բացվեց «Փրկենք գայլերին» խումբը, որը սկսեց ակտիվ պայքարել գայլերի ոչնչացման դեմ:

Ըստ մասնագետների` գայլերին ոչնչացնելը կհանգեցնի  էկոլոգիական շղթաների խախտմանը, գիշատիչների եւ զոհերի քանակի միջեւ հաշվեկշռի խախտմանը, որ գայլերի սպանդը պայքար է ոչ թե պատճառների, այլ հետեւանքների դեմ:

Գայլերն  անտառների եւ շրջակա միջավայրի սանիտարներն են: Նաեւ գայլերը սնվում են նոր սատկած կենդանիների լեշերով:

Տպել
Ամենաշատ