News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մի շարք պայթյունների հետեւանքով առնվազն 15 մարդ է զոհվել, փոխանցում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Իշխանությունների տվյալներով՝ պայթյունները որոտացել են քաղաքի մի քանի շրջաններում: Մի պայթյունը որոտացել է քաղաքի հյուսիս-արեւմուտքում, որի հետեւանքով 4 մարդ է զոհվել, եւս 10-ը վիրավորվել: Երկրորդ ահաբեկչությունը իրականացվել է Բաղդադի ավտոպահեստում, զոհվել է 3 մարդ: Երրորդ պայթյունը որոտացել է շուկայում, կրկին 3 մարդ զոհվել եւ 11-ը վիրավորվել են:

Ոստիկանությունը նաեւ հաղորդել է, որ Բաղդադի հարավային շրջանների նռնականետերով գնդակոծության մասին: Գնդակոծության արդյունքում 3 խաղաղ բնակիչ է զոհվել, հաղորդում է  «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Խմբավորումներից եւ ոչ մեկը իր վրա չի վերցրել պայթյունների ու գնդակոծությունների պատասխանատվությունը, սակայն ենթադրվում է, որ դրանց հեղինակը «Իսլամական պետության» զինյալներն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ