News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բասկերի երկրի իշխանությունները մտադիր են Իսպանիայի կենտրոնական կառավարության հետ բանակցությունների եղանակով հասնել տարածաշրջանի ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքի: Ինչպես հայտարարել է ինքնավար մարզի կառավարության նախագահ Ինյիգո Ուրկուլյուն, սա առավել ակնհայտ է դարձել Շոտլանդիայի օրինակի շնորհիվ, որտեղ այս պահին տարածաշրջանի ինքնիշխանության մասին հանրաքվե են անցկացնում:

«Բասկերի երկիրը կանգնած է եվրոպական նախագծի ակունքներում, ուստի նա չի տեսնում իրեն Եվրոպայից դուրս,- նշել է նա: - Մենք հանդես ենք գալիս իր բոլոր տարբերություններով հանդերձ միասնական Եվրոպայի կողմից, որը ժողովուրդների գոյության մոդել կլինի՝ հիմնված համատեղ ինքնիշխանության վրա»,- ընդգծել է քաղաքական գործիչը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Իսպանիայի ինքնավար մարզ Բասկերի երկրի իշխող Բասկերի ազգայնական կուսակցության նախագահ Անդոնի Օրտուսարը կարծիք է հայտնել այն մասին, որ Շոտլանդիայի հանրաքվեն օրինակ է հանդիսանում, թե ինչպես է հնարավոր լուծել բասկերի ազգային խնդիրը:

Նա նաեւ հայտարարել է, որ «ԲԱԿ պատվիրակությունն ուղղվում է Շոտլանդիա, որպեսզի հետեւի եւ փորձը կիրառի, ինչը Բասկերի երկրի համար մեծ նշանակություն ունի, քանի որ շոտլանդացիները, եւ միայն նրանք, կորոշեն իրենց ճակատագիրը»: «Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում կոնֆլիկտի լուծման դեմոկրատական գործընթացին, որն արդեն 300 տարվա պատմություն ունի եւ մեզ՝ բասկերիս համար օրինակ է հանդիսանում»,- ընդգծել է քաղաքական գործիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ