News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆինն գիտնականները պարզել են, որ եթե անքնությունը կամ քունը խանգարող այլ խանգարումները վերանային մարդկանց կյանքից, ընկերություններն իրենց աշխատակիցների բյուլետենային օրերի համար 28 տոկոսով ավելի քիչ գումար կծախսեին, հաղորդում է Reuters-ը:

Գիտնականներն օգտագործել են տարբեր ֆիննական ձեռնարկությունների աշխատակիցների առողջության մասին հետազոտության տվյալները: Դրան մասնակցել է 1875 կին եւ 1885 տղամարդ: Նրանք պատասխանել են քնի խանգարման, անքնության սիմպտոմների, ցերեկը քնելու ցանկության, նաեւ բժշկական հետազոտությունների մասին հարցերին:

Վերլուծությունը ցույց է տվել, որ եւ տղամարդիկ, եւ կանայք, որոնց մոտ հաճախ են անքնություն կամ քնի խանգարման նշաններ եղել, տարեկան ավելի քան 10 օր չեն հաճախել աշխատանքի հիվանդությունների պատճառով, մյուսների մոտ այդ ցուցանիշը եղել է 5 օր:

Պարզվել է նաեւ, որ ամենից քիչ աշխատանքից բացակայել են այն տղամարդիկ ու կանայք, որոնք քնել են օրական 7-8 ժամ:

Գիտնականները եզրահանգում են արել, որ տղամարդկան համար քնի օպտիմալ տեողությունը 7 ժամ 46 րոպե է, իսկ կանանց համար՝ 7 ժամ 38 րոպե:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ