News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Նոր Արեշ թաղամասում, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կրակոցներից մահացած 35-ամյա Արսեն Մկոյանը միակ տուժողը չէ։ Ինչպես NEWS.am-ին պատմեցին ականատեսները, նրան կրակել են դպրոցական երեխաների աչքի առջեւ, որոնցից մեկին՝ 4-րդ դասարանցի մի տղայի տեղափոխել են հիվանդանոց։ Երեխաները տեղի բնակիչներին պատմել են՝ ինչպես է անծանոթ տղամարդը սկզբում հայհոյել, ապա մի քանի անգամ կրակել Արսենի ուղղությամբ։ (ֆոտոռեպորտաժ)

«Երեխաները դպրոցից տուն գալիս են եղել, տեսել են, որ հայհոյել է, հետո մի քանի անգամ կրակել է, ասել է՝ դե մեռի։ Էրեխեքը սթրեսի մեջ են, մեկին տեղափոխել են հիվանդանոց»,-ասաց բնակչուհիներից մեկը։

Արեշցիները պատմեցին, որ Արսենը մանկուց այդ փողոցում էր ապրում, ամուսնացած էր, կին եւ երկու տարեկան որդի ուներ։

Նշենք, որ դեպքի պահին Արսենը խանութից տուն գնալիս է եղել։ Խանութի աշխատակիցներից Նշան Բակլաջյանը NEWS.am-ին պատմեց, որ Արսենի դուրս գալուց հետո շատ քիչ ժամանակ է անցել, երբ ինքը կրակոցների ձայն է լսել։

«Կրակոցների ձայնը լսեցի, մտածեցի՝ երեխեքը ճտճտիկներից են օդ ուղարկում։ Հետո ես մոտեցա պատուհանին՝ տեսնեմ ինչ է եղել, դուռը բացի՝ տեսնենք ինչ է։ Լսեցի՝ ասեցին խփեց, խփեց, դուրս վազեցի, տեսնեմ՝ էդ տղան գետնին ընկած, որովայնից արյուն էր գալիս, մի ձեռքը համարյա ջարդված էր։ Հարեւանի մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ Մի 6-7 փամփուշտ հաշվեցի ես գետնին ընկած»,-ասաց նա։ 

Արսենին ճանաչողները բոլորը զարմացած էին. վստահեցնում են՝ Արսենը լուրջ եւ զուսպ մարդ էր, ոչ մեկի հետ խնդիրներ չուներ։

«Իրեն մանկուց ճանաչում եմ, մեր փողոցի ամենախելոք տղաներից մեկն է, լուրջ, ոչ մի բանի չի խառնվել, կրիմինալի հետ ոչ մի կապ չունի։ Էնքան անհավատալի է, որ իր հետ նման բան է եղել, որ եթե իմ աչքով տեսած չլինեի, չէի հավատա»,-ասաց  Նշան Բակլաջյանը ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 15։00-ի սահմանում անհայտ անձինք մեքենայով մոտեցել են 35-ամյա Արսեն Մկոյանին, կրակել ու հեռացել։ Արսենը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատության ժամանակ մահացել էր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ