News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ասորիների համընդհանուր դաշինքը եւ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը համատեղ նամակ են հղել ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդվարդ Ռոյսին՝ կապված Իրաքում ասորիների հետապնդումների հետ:

Ինչպես հաղորդում է ասորական AINA գործակալությունը, նամակի հեղինակները մտահոգություն են հայտնում Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից ասորիների եւ այլ փոքրամասնությունների նկատմամբ հալածանքների առնչությամբ: Նրանք ուշադրություն են հրավիրում Հյուսիսային Իրաքում Նինվեի հարթավայրի քաղաքներից ու գյուղերից 200 հազար ասորիների փախչելու փաստի վրա, քանի որ այդ բնակավայրերը գրավել են «Իսլամական պետության» զինյալները:

Նամակի հեղինակները կոչ են անում այդ տարածքներում ՄԱԿ-ի հովանու ներքո անվտանգության գոտի ստեղծել, տեղի ասորիներից ինքնապաշտպանության ուժեր ձեւավորել եւ անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրել տուժածներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ