News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Տիգրան Մելիքյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին NEWS.am-ին ասաց դատարանում նրա գործով դատախազ, Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արմեն Շիրոյանը:

Արմեն Շիրոյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել է ամբաստանյալի հետ ու տեղեկացել, թե ինչու է վերջինը որպես հացադուլը դադարեցնելու պայման նշել իր հետ հանդիպումը։

«Ես հանդիպեցի նրան, լուրջ բան չկա, նրա պահանջն ու հացադուլը վերաբերում էր դատավարական գործընթացին, այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել, քանի որ լուրջ ոչինչ չկա»,- ասաց Արմեն Շիրոյանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Մելիքյանը հացադուլի մեջ էր սեպտեմբերի 5-ից եւ պահանջում էր հանդիպում իր գործով դատախազ, ՀՀ Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արմեն Շիրոյանի հետ:

Նշենք, որ Տիգրան Մելիքյանին առաջադրվել է մեղադրանք Ք.Օ 104 հոդվածի հատկանիշներով. նա մեղադրվում է 2013թ. մայիսի 15-ին գրող Հրանտ Մաթևոսյանի եղբորորդու` Մոտկորի անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության մեջ: Այդ ժամանակ Տիգրան Մելիքյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի տեսուչն էր։ Նա  արդեն 18 ամիս կալանավորված է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ