News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ ընկերությունը, որի մասն է կազմում «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը, 2014 թվականի Դոու Ջոնս կայուն զարգացման ինդեքսում ճանաչվել է առաջատարն ըմպելիք արտադրող ընկերությունների ոլորտում: Յոթերորդ տարին անընդմեջ Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը ներառվել է կայուն զարգացման ինդեքսում եւ առաջին տարին է, որ առաջատարն է թե՛ համաշխարհային, եւ՛ թե եվրոպական ինդեքսներում:

Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսները գնահատում է աշխարհի ավելի քան 2500 ամենամեծ ընկերություններն՝ ըստ դրանց տնտեսական, շրջակա միջավայրի եւ սոցիալական ծրագրերի իրականացման գործոնների: Գնահատման արդյունքում յուրաքանչյուր ոլորտից ամենաբարձր գնահատական ստացած այդ ընկերությունների միայն 10 տոկոսն է ներառվում ինդեքսում:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունն ըմպելիքների արտադրության ոլորտում ամենաբարձր գնահատականն է ստացել Դոու Ջոնս համաշխարհային ինդեքսի 30 ընկերությունների եւ Դոու Ջոնս եվրոպական ինդեքսի 10 ընկերությունների շարքում: Ընկերության ընդհանուր գնահատականը բարձրացել է՝ կազմելով 89 տոկոս, նախորդ տարվա 81 տոկոսից, եւ այն ամենաբարձր գնահատականներին է արժանացել շրջակա միջավայրի եւ սոցիալական ուղղություններում, մասնավորապես առողջության եւ առողջ սննդակարգի, մատակարարման շղթայի կառավարման, բնապահպանական քաղաքականության եւ բնապահպանական ու սոցիալական հաշվետվողականության, տաղանդավոր աշխատակիցների համար գրավչության պահպանման եւ մարդկանց զարգացման ոլորտներում:

«Մենք ուրախ ենք, որ ոլորտի առաջատար ենք ճանաչվել այս հռչակավոր հետազոտության կողմից, որն ուսումնասիրում է կորպորատիվ կայուն զարգացումը: Այս տարվա մեր էական բարելավումը հաստատում է մեր նվիրվածությունը կայուն զարգացման օրակարգին: Այն մնալու է ռազմավարական առաջնահերթություն մեր բիզնեսի համար եւ մեր նպատակն է լինելու ապահովել հետագա զարգացում՝ ընկերության առաջատար դիրքերը պահպանելու համար», ասել է Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերության գործադիր տնօրեն Դմիտրիս Լոյիսն:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերության կայուն զարգացման ծրագրերը երկարաժամկետ ներդրումներ են, որոնք նպատակաուղղված են արժեք ստեղծել բիզնեսի եւ այն համայնքների համար, որտեղ այն գործունեություն է ծավալում: Սպառողի առողջությունն ու բարեկեցությունը կարեւոր հարց է բիզնեսի եւ համայնքների համար, ինչպես նաեւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցումը, ընկերության արժեքների շղթայում  կայունության զարգացումը եւ արժեքներ ստեղծումը համայնքներում:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը «Կոկա-Կոլա Ընկերության» արտադրատեսակների երկրորդ ամենամեծ շշալցնողն է՝ ավելի քան 2 միլիարդ արկղ վաճառքի ծավալներով: Ընկերությունը մեծ աշխարհագրական սփռում ունի եւ գործում է 585 միլիոն բնակչություն ունեցող եւ 28 երկրներ ներառող շուկայում, այդ թվում նաեւ Հայաստանում: Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունն առաջարկում է ոչ ալկոհոլային ըմպելիքների լայն տեսականի՝ գազավորված ըմպելիքներ, հյութեր, ջրեր, սպորտային եւ էներգետիկ ըմպելիքներ, թեյեր եւ սուրճեր:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը նվիրված է կայուն զարգացման հանձնառությանը՝ ինչպես իր բիզնեսի զարգացման, այնպես էլ հասարակության համար արժեք ստեղծելու նպատակով: Սա ընդգրկում է ըմպելիքների մասով սպառողների կարիքների բավարարումը, բաց եւ ներառական աշխատանքային միջավայրի ստեղծումը, շրջակա միջավայրը պահպանող եւ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովող միջոցներով բիզնեսի վարումը:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունն առաջնային տեղաբաշխում ունի Լոնդոնի ֆոնդային բորսայում եւ իր բաժնետոմսերը թողարկված են Աթենքի բորսայում:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը մաս է կազմում Դոու Ջոնս կայուն զարգացման եւ «FTSE4Good» ինդեքսների:

Տպել
Ամենաշատ