News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համարում է, որ ներկայումս աշխարհի վերաբաժանման նոր փորձ է արվում, եւ Ուկրաինան այդ փորձի կենտրոնում է հայտնվել: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի պալատի նիստում, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Ուկրաինայի դեմ ուղղված ագրեսիան դարձել է աշխարհում ագրեսիաների վատագույն հետեւանքներից մեկը: Աշխարհը կանգնած է անվտանգության սարսափելի ճգնաժամի առջեւ: Հիմա մենք ականատես ենք լինում աշխարհի նոր վերաբաժանման փորձի, եւ Ուկրաինան դրա կենտրոնում է հայտնվել: Այսօրվա պատերազմի արդյունքը կորոշի՝ ստիպված կլինե՞նք մենք  ընդունել սարսափելի ու մութ Եվրոպան որպես նոր աշխարհի մաս»,-ասել է նա:

Պորոշենկոյի խոսքով՝ պատերազմը, որտեղ այսօր պայքարում են երիտասարդ ուկրաինացի տղաները, ազատ աշխարհի համար է: Բացի այդ, նա հիշեցրել Մալայզիական ավիաուղիներին պատկանող «Բոինգ»-ի աղետի մասին, որին հարվածել էին Դոնբասի երկնքում: «Դա ահաբեկչության ակտ էր: Ցավոք, այդ ողբերգությունը ստիպեց շատերին արթնանալ եւ մտածել Ուկրաինայում տիրող վիճակի մասին: Ցինիկորեն խփված «Բոինգ»-ը եւս մեկ հարց բարձրացրեց, մենք այսօր ահաբեկչության դեմ պայքարի առաջատար դիրքերում ենք եւ մենք պետք է միավորենք բոլոր ուժերը ահաբեկչության դեմ պայքարելու համար, որպեսզի արդյունավետորեն արձագանքենք այդ մարտահրավերին»,-ընդգծել է Պորոշենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ