News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ի հեռանալուց հետո ոչիշխանական քաղաքական բեւեռն ըստ էության մոտենում է իր նախնական տեսքին: Լիովին այդ տեսքին վերադառնալու համար պետք է հեռանա նաեւ «Ժառանգությունը»: Ըստ էության, ոչ իշխանական այս ճամբարի հիմքում երկու ուժերի՝ ՀԱԿԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցությունն է: «Ժառանգությունն» ու Դաշնակցությունն իրականում ընդամենը քանակ են ապահովել, անունների քանակ, իսկ ռեսուրսների առումով այստեղ ոչինչ չկա: Եվ սա նաեւ օբյեկտիվ է՝ նկատի ունենալով մի շարք հանգամանքներ:
Նախ, առաջին հերթին, այդ դաշտի ձեւավորումը սկսվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունից, որ նա արեց 2011 թվականի հոկտեմբերին՝ մեկշաբթայա շուրջօրյա հանրահավաքներից հետո, երբ այդպես էլ, ըստ էության, նոր առաջարկ չստացավ Սերժ Սարգսյանի հետ երկխոսության առումով, որը սկսվել էր նույն տարվա օգոստոսին եւ ընդհատվել էր ՀԱԿ-ի երիտասարդների հետ պատահած միջադեպով: Սերժ Սարգսյանից չստանալով նոր առաջարկ կամ առաջարկի արձագանք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայացքը ուղղեց Գագիկ Ծառուկյանի կողմը, եւ, ըստ էության, սկսվեց երկու ուժերի դանդաղ համագործակցությունը: «Ժառանգությունն» ու Դաշնակցությունն այստեղ ըստ էության անելիք չունեին՝ զուտ քանակ ապահովելուց բացի: Ըստ որում, կուսակցական անվանումների քանակ, քանի որ նրանք ունեն լիովին տարբեր էլեկտորատներ, որոնք չեն տեղավորվում ՀԱԿԿ-ի եւ ԲՀԿ-ի էլեկտորատների ծիրում:
Սա է պատճառը, որ «Ժառանգությունն» ու Դաշնակցությունն անելիք չունեին ի սկզբանե: Նրանց էլեկտորատը ոչ թե նրանց հետեւից կգնա ՀԱԿԿ-ԲՀԿ շրջանակ, այլ կհեռանա: Իսկ այլ ռեսուրս, «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն, ըստ էության, չունեն այդ համագործակցությանը տալու: Ռեսուրսների իմաստով ՀԱԿԿ-ն ու ԲՀԿ-ն են պոտենցիալը կամ պաշարը: ԲՀԿ-ն, բնականաբար, ֆինանսատնտեսական եւ վարչական ռեսուրս է, որի վրա էլ կառուցվում է մարդկային ռեսուրսը: ՀԱԿԿ-ն հիմնականում քարոզչա-գաղափարական ռեսուրս է, որը ԲՀԿ-ին, այսպես ասած, քաղաքական տեսք տալու համար է: Այս հարցը կարող է լուծել միայն ՀԱԿԿ-ն, «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը չէին կարող: Ոչ այն պատճառով, որ պակաս գաղափարական են: Այլ որովհետեւ պակաս քարոզչական են եւ մեկնարկային դիրքերի առումով էլ շատ զիջում էին ՀԱԿ-ին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ