News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգած աղբյուրի՝ ներսի տարաձայնությունները հերթական անգամ սրվել են «եռյակի» վերածված «քառյակի» հանրահավաքին ընդառաջ:

Այն, որ «եռյակաքառյակային» ձեւաչափը ծառայում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի նպատակին, դրանում կարծես թե կուսակցությունում համոզված են բոլորն ու անընդունելի են համարում:

Կարծես կա ընդհանուր մտայնություն՝ ժամանակի ընթացքում հրաժեշտ տալ «եռյակաքառյակին»: Պարզապես բավականին բուռն բանավեճեր կան դրա ժամկետի վերաբերյալ: Զարուհի Փոստանջյանն ու արմատականորեն տրամադրված երիտասարդները պնդում են, որ ինչքան շուտ, այնքան լավ: Բայց Ռուբիկ Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանն ու այլ փորձառու ժառանգականներ համարում են, որ այդ դեպքում հիմքեր կառաջանան կուսակցության մեղադրել դավաճանության մեջ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ