News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռենֆրուշիր շրջանը, որտեղ ավանդաբար ուժեղ է շոտլանդացի ազգայնականների ազդեցությունը, դեմ է քվեարկել Շոտլանդիայի անկախությանը:

Ըստ պաշտոնական տվյալների` այնտեղ Շոտլանդիայի ինքիշխանությանը կողմ է քվեարկել  47%-ը, դեմ` 53%-ը: Գլազգոյից արեւմուտք գտնվող շրջանում ցուցակներում ընդգրկվել են 134 հազար ընտրող: Մասնակցության հայտը կազմել է  87%:

Միդլոթիան շրջանը նույնպես դեմ է քվեարկել անկախությանը: Միացյալ Թագավորության կազմում մնալուն կողմ է եղել 56,7%-ը, առանձնանալուն դեմ` 43,7%-ը: Շրջանում մասնակցության հայտը գերազանցել է  80%-ը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Եվս երկու խոշոր շրջան` Արեւելյան Լոթիանը եւ Սթերլինգը, դեմ են քվեարկել անկախությանը` 61,7% եւ 59,7% համապատասխանաբար:
Միացյալ Թագավորության կազմում Շոտլանդիայի մնալուն կողմ են քվեարկել նաեւ Ինվերքլայդի, Քլաքմաննանշիրի, Շոտլանդական, Օրքնեյի եւ այլ կղզիների բնակիչները:
Հանուն Շոտլանդիայի անկախության են քվեարկել  Արեւմտյան Դամբարթոնշիրում եւ Դանդիում` 54% եւ 57,35% համապատասխանաբար: Շոտլանդիայում ընդհանուր առմամբ կա 32 ընտրատեղամաս:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ