News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

G20-ի մասնակիցներն աջակցել են այն հայտարարությունը, որ  Ռուսաստանը պետք է մասնակցի նոյեմբերի գագաթաժողովին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ավստրալիայի գլխավոր  գանձապետ Ջո Հոքիին:

««Քսանի» աշխատանքին որեւէ մեկի մասնակցելու որոշումը կայացնում է ոչ թե Ավստրալիան, այլ G20-ի բոլոր անդամները: Ըստ երկրների` չի կարելի փակել դռները, եւ Ռուսաստանը պետք է մասնակցի գագաթաժողովին: Երկխոսությունը պետք է շարունակվի. այդպիսին է «քսանի» մասնակից բոլոր երկրների դիրքորոշումը։ G20-ը տնտեսական, այլ ոչ թե քաղաքական հարթակ է», — նշել է Հոքին:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե իրեն չի զարմացրել ավստրալացի գործընկեր Ջուլի Բիշոփի հայտարարությունն այն մասին, որ արեւմտյան երկրներին  ցանկանում են համոզել, որպեսզի Ռուսաստանին չհրավիրեն G20-ի գագաթաժողովին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ