News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պաշտոնաթող զինվորականների ամերիկյան ասոցիացիան (Mission Readiness) զեկույց է պատրաստել, որից հետեւում է, որ ԱՄՆ զինծառայողների մոտ 12 տոկոսը գիրացման խնդիր ունի, հաղորդում է The Telegraph-ը:

Վերջին 10 տարիներին գիրությամբ տառապող զինվորների թիվը աճել է 61 տոկոսով: Բացի այդ, ամերիկյան բանակում նկատվում է նաեւ վնասվածքների «աննախադեպ ճ», որոնք կապված են վատ սնվելու եւ ֆիզիկական ակտիվության բացակայության հետ:

2012-ին ԱՄՆ զինված ուժերից հեռացվել է 5600 մարդ՝ անհամապատասխան կազմվածք ունենալու պատճառով: Ըստ զեկույցի՝ այս խնդիրը բանակի բյուջեի վրա նստում է տարեկան 1,5 մլրդ դոլար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Զիվորականների շրջանում 16 տոկոսն ունի ավելորդ քաշ: Զեկույցը պատրաստած հանձնաժողովը կազմված է 450 պաշտոնաթող գեներալներից ու ծովակալներից: Նրանց միջամտությունը կարող է ամրապնդել ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի դիրքերը, որը գլխավորում է ԱՄՆ-ում սննդի բարելավման եւ գիրացման խնդրի լուծման հարցով արշավը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ