News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Սուրբ Աթոռում (Վատիկան) գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին այցելել է Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ: Եկեղեցու գլխավոր խորանի առջեւ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել եւ հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հանրապետության նախագահը դիմելով եկեղեցում հավաքված հավատացյալ ժողովրդին՝ նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցին առանձնահատուկ նշանակություն եւ դերակատարություն է ունեցել: Ընդգծելով, որ հայ ժողովուրդը տեւական ժամանակ պետականություն չի ունեցել. վերջին հայկական թագավորությունը մարել է 600 տարի առաջ՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին պետության շատ գործառույթներ վերցրել է իր վրա:

Նախագահի խոսքով, Հայաստանում համարում են, որ նաեւ դրա շնորհիվ է, որ մեր ժողովուրդը կարողացել է անցնել պատմության քառուղիներով եւ հասնել 21-րդ դար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Սուրբ Բարդուղիմեոսը, ում անունով կոչվում է Հռոմում՝ Տիբեր կղզու վրա գտնվող այս եկեղեցին, համարվում է Հայ եկեղեցու հիմնադիրներից մեկը: «Թող Աստված մեզ բոլորիս ուժ ու կարողություն տա, որպեսզի մենք մեր քրիստոնեական արժեքները կարողանանք փոխանցել մեր սերունդներին»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի պատիվ Հայաստանի նախագահի՝ այսօր Սան Էջիդիո քրիստոնեական համայնքի անունից տրվել է ճաշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ