News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բնականաբար, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից եւ Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո կլինեն աննշան պահեր, որոնք  համաձայնեցման կարիք կունենան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան  Կուխտան՝ հավելելով, որ սա լուծելի հարց է:

Ուկրաինան, ըստ նրա, հարգում է Հայաստանի ընտրությունը: «Յուրաքանչյուր պետության իրավունքն է քաղաքական կամ տնտեսական միություններին անդամակցելը կամ ինչ-ինչ համաձայնագրերի ստորագրումը: Ինչ վերաբերում է Ուկրաինայի եւ Հայաստանի փոխհարաբերություններին այն բանից հետո, երբ Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին, Կիեւն ու Երեւանը հետագայում էլ կզարգացնեն հարաբերությունները գործնական բոլոր մակարդակներում», - նշել է Կուխտան՝ ընդգծելով, որ եւ Հայաստանը, եւ Ուկրաինան հատուկ նշանակություն են տալիս տնտեսական համագործակցությանը:

Դեսպանը հայտնել է, որ մեկ ամիս առաջ հանդիպել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ: «Եվ մենք եւս մեկ անգամ ընդգծեցինք ու ուշադրություն հրավիրեցինք այն բանին, որ մեր տնտեսական հարաբերությունները բավական լավ մակարդակում են, եւ այս պարագայում Հայաստանի ԵՏՄ մտնելուց հետո, բնականաբար, մենք շահագրգռված ենք հարաբերությունների հետագա զարգացման հարցում:

Եվ Հայաստանը, եւ Ուկրաինան ԱՊՀ շրջանակում ազատ առեւտրի գոտու անդամ են, մենք ունենք երկկողմ նորմատիվ փաստաթղթեր, որոնք եւս կանոնակարգում են երկու երկրների միջեւ ազատ առեւտրի գոտին», - ասել է  Իվան  Կուխտան:

Եվ, ըստ նրա, շատ լավ է, որ տարեվերջին նախատեսվում է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի անցկացում Երեւանում, որի ընթացքում կքննարկվեն տնտեսական հետագա համագործակցության զարգացման հարցեր:

Հիշեցնենք, Եվրասիական միությանը Հայաստանի միացումը նախատեսվում է հոկտեմբերին՝ Մինսկում ԵՏՄ անդամների գագաթաժողովի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ