News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը հարկադրված է իր արտաքին քաղաքականության մեջ լինել ճկուն եւ շրջահայաց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի բացմանը իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա, անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես, ասվել է.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չկարգավորված: Ադրբեջանը վարում է ռազմատենչ քաղաքականություն՝ սանձազերծելով նավթային դոլարներով սնուցվող սպառազինության մրցավազք: Թուրքիան, իր հերթին, խիստ կողմնակալ կեցվածք է դրսեւորում եւ շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:

Մյուս կողմից, Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ եւս չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը եւ թույլ չեն տալիս մեզ լիարժեք կերպով օգտագործել տրանզիտի ու արտաքին տնտեսական համագործակցության հնարավորությունները: Այս բոլոր գործոնները ստիպում են մեզ արտաքին քաղաքականության մեջ լինել ճկուն եւ շրջահայաց: Հայաստանի իշխանությունները՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քայլեր են ձեռնարկում ելնելով բացառապես մեր ազգային շահերից՝ լավագույնս ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու կայուն զարգացումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ