News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «Սյունյաց արծիվներ» մեդալով պարգեւատրելու մասին լուրը ապատեղեկատվություն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Սյունյաց արծիվներ» կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը:

Նա նշեց, որ այժմ գտնվում է Վայոց Ձորում՝ խրամատներում, մասնակցում է անկախության տարեդարձի միջոցառումների շարքին զինվորականներին պարգեւատրելու, խրախուսելու տեսքով:

«Այն ինչ չի կատարվել, ես չեմ մեկնաբանում: Այդ տեղեկատվությունը

ինձ համար անակնկալ էր, գուցե հաճելի անակնկալ: Խաչիկ Ասրյանը իր ապրած կյանքով, ողջ գործունեությամբ նպաստում է հայոց պետականության անընդհատ հզորացման գործընթացներին»,-ասաց նա:

Նշենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը գրել է, թե մինչ Սյունիքը սպասման մեջ է, թե ով է ստանձնելու մարզի ղեկավարի պարտականությունները, այդ տարածաշրջանում առաջացած «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ, փոխնախարար Խաչիկ Ասրյանը «հետաքրքիր» մտահղացումներով է հանդես գալիս: «ՉԻ» տեղեկություններով՝ տարբեր տեղերում նա հայտարարել է, թե ցանկանում է առաջիկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Սյունաց արծիվներ» մեդալով պարգեւատրել: «Վերջինս մասնավոր զրույցներում ասել է, թե այդ ամենը կազմակերպելու համար հիմա բանակցություններ է վարում ՀՀ իշխանությունների հետ, որպեսզի սպասվելիք պարգեւատրման միջոցառումը ներկայացուցչական լինի: Փոխնախարարի նպատակը մեդալ տալու արարողությունը Սյունիքում կազմակերպելն է»,-գրել է թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ