News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին մասնակցել է նույն օրը Երեւան քաղաքում մեկնարկած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին:

Իր ողջույնի խոսքում նախագահ Սահակյանը նշել է, որ համաժողովը դարձել է ավանդական եւ իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում Հայրենիք-Սփյուռք համագործակցության համակարգում: Երկրի ղեկավարը համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաները որակել է հրատապ ու պահանջված, որոնք մեծ կարեւորություն են ներկայացնում գաղափարախոսական, ռազմավարական, մարտավարական տեսանկյուններից` ընդգծելով, որ Արցախը պատրաստակամ է համակարգված աշխատանք իրականացնել քաղաքական, տեղեկատվական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում:

Բակո Սահակյանը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը համարել է հայոց անկախ պետականության հիմնասյուներից եւ հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման, հայրենիքի հետ կապերի ամրապնդման առանցքային բաղադրամասերից մեկը` հավելելով, որ ազգովի պետք է ամեն ինչ անենք այն անսասան պահելու եւ օր օրի զորացնելու ուղղությամբ:

Բակո Սահակյանը նաեւ անդրադարձել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցերին:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք կաթողիկոս Ներսես Պետրոս XIX-րդը, Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ