Մեծ Բրիտանիայի բնակիչ Հարրի Էշթոնը ընկել է 30 մետրանոց ժայռից՝ գիշերային խնջույքից հյուրանոց վերադառնալիս: Մի քանի ժամ անց տղամարդն ուշքի է եկել եւ գնացել նախաճաշելու: Ավելի ուշ բժիշկները նրա պարանոցին նյարդի ճզմում, մի քանի կտրվածք եւ վնասվածք են ախտորոշել:
Նախաճաշի ժամանակ ընկերները նկատել են տղամարդու ոչ նորմալ վիճակը: Ընկերական խումբը հյուրանոցում նշում էր Էշթոնի զարմիկի սպասվող ամուսնությունը: Իմանալով, թե որտեղից են տղամարդու քերծվածքները, ընկերները 44-ամյա բրիտանացուն ուղարկել են հիվանդանոց: Հստակեցվում է, որ բժիշկները զարմացել են տղամարդու աննշան վնասվածքներից, փոխանցում է lenta.ru-ն:
Սա առաջին դեպքը չէ, երբ վտանգավոր իրավիճակները Էշթոնի համար աննշան վնասվածքներով են ավարտվում: Ավելի վաղ նա հոսանքահարվել էր, պարանոցը կոտրել աշխատավայրում եւ երկու անգամ վրաերթի ենթարկվել: