News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանը որակապես նոր քաղաքացիական հասարակության ձեւավորման շրջան է ապրում: Սեպտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության սաղմերն առաջացան 1988-ի ղարաբաղյան շարժման տարիներին: Ու թեեւ այդ օրվանից քաղաքացիական հասարակության զարգացումը չի դադարել, այնուամենայնիվ այն դեռ չի հասել այն մակարդակին, երբ քաղաքացիները, ակտիվ դիրքորոշում ցուցաբերելով, ազդում են իշխանությունների որոշումների վրա: Սակայն որոշ ազդանշաններ, ըստ Ալավերդյանի, վկայում են, որ հայ հասարակությունն այդ ուղու վրա է: Որպես օրինակ նա նշել է «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, որն իր պրոֆեսիոնալիզմով եւ հետեւողականությամբ հասավ  ՍԴ-ի թեեւ հակասական, բայց որոշակի որոշման կայացմանը:

Հարցին, թե արդյոք քաղաքացիական հասարակության զարգացման համար նշանակություն ուներ Սերժ Սարգսյանի անձը, Ալավերդյանը պատասխանել է, որ ի տարբերություն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, որը հարցերի լուծման ուժային տարբերակի կողմնակից էր, պետության գործող նախագահը զերծ է մնում ուժի կիրառումից, ինչը դրական է անդրադառնում քաղաքացիական հասարակության զարգացման դինամիկայի վրա:

Մամուլի ասուլիսի մյուս բանախոս, «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ  Գրիգոր Սաղիյանը նշել է, որ  լիարժեք քաղաքացիական հասարակության կայացման համար ոչ պակաս կարոեւոր դեր ունի ազադ համացանցը: Ըստ նրա՝ Հայաստանը 2013թ., համաձայն «Freedom on the Net 2013»-ի զեկույցի, հայտնվել է լիակատար ազատ համացանցով երկրների գոտում: «Հաշվի առնելով, որ հանրապետությունը մտնում է ԵՏՄ, որտեղ ազատության մակարդակը զգալի զիջում է մերին, անհրաժեշտ է ցանկացած կերպով պահպանել արդեն իսկ ունեցած ձեռքբերումները», - հավելել է Սաղիյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ տիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի...
Ամենաշատ