News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, առավոտյան ժամը 10.30-ին, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը իր գրասենյակում ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Վատիկանի ռադիոն:

 Այնուհետեւ Ֆրանցիսկոս Պապը  հաջորդաբար ընդունել է հավատո Ժողովի քարտուղար Լուիս Ֆրանսիսկո Լատարիա Ֆերրերին եւ Փրուի հանրապետությունում առաքելական նվիրակ Ժեյմս Փաթրիք Գրիինին։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով մեկնել է Վատիկան: Այստեղ Վիտտորիանո թանգարանային համալիրում նա մասնակցել է «Արեւելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որի ժամանակ հանդես է եկել ելույթով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ