News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արտառոց դեպք է գրանցվել այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում։ Թմրանյութ իրացնելու մեղադրանքով դատապարտված Արմեն Թամրազյանի գործով վերաքննիչ բողոքի քննությանը վիճել են դատապարտյալի մայրը՝ Ալվարդ Թամրազյանը եւ գործով դատախազ Գ. Խանզադյանը:

Ալվարդ Թամրազյանը լրագրողներին պատմեց, որ վիճաբանությունն սկսվել է, երբ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. նրա որդին դատարանում հայտարարել է, որ գործով քննիչ Արման Հարությունյանը նախաքննության ընթացքում իր ձեռքի խալը տեսնելով՝  նկատել է, որ այդ խալի առկայությունը նշանակում է, որ ինքը «գոմիկ է»։

«Դրանից դատախազը բորբոքվեց եւ տղայիս մայր հայհոյեց, ես էլ այդտեղ նստած»,- վրդովված պատմեց տիկին Ալվարդը:

Դատական նիստն ընդհատվել է առաջացած վեճի պատճառով, դատախազը լքել է նիստերի դահլիճը:

Տիկին Ալվարդը նույնիսկ դատարանի միջանցքում չէր հանգստանում, դատախազի հետեւից շարունակում էր բղավել «փչացած»։

Նա լրագրողներին ցույց տվեց, իր ձեռքի խալը, որ, նրա խոսքով, որդուն անցել է ժառանգաբար եւ չէր կարող «գոմիկ լինելու նշան լինել»։

Արմեն Թամրազյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում տալ ոստիկանություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ