News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գիտնականները վերանայել են մոլորակի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ կանխատեսումները: ՄԱԿ-ի եւ Վաշինգթոնի համալսարաների գիտնականների նոր հետազոտության համաձայն, 80% հավանականությամբ, Երկրի բնակչության թիվը արդեն 2100թ.-ին կկազմի 9,6-ից մինչեւ 12,3 մլրդ մարդ:

Ընդ որում, մասնագետները ենթադրում են, որ բնակչության հավելաճը կապահովվի գլխավորապես աֆրիկյան երկրների կողմից: Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրների բնակչությունը դարավերջին կհասնի մինչեւ 4 մլրդի: Ասիայի երկրներում 2050թ. կապրի 5 մլրդ մարդ, սակայն հետո ժողովրդագրական անկում է սպասվում: Եվրոպան եւ Հյուսիսային Ամերիկան բնակչության հավելաճին զգալի ազդեցություն չեն ունենա, փոխանցում է Gazeta.ru-ն:

Բացի այդ, համաձայն հետազոտության տվյալների, աշխատունակ տարիքի մարդկանց հարաբերակցությունը տարեց մարդկանց, ամենայն հավանականությամբ, կնվազի աշխարհի բոլոր երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ