News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից հետո կատարված դատաավտոտեխնիկական փորձաքննությունը կատարվել է թերի, դերասանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայի արագության թիվը փարձագետը «վերցրել է օդից»:  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Իմ ներքին համոզմամբ՝ դա թելադրանքի արդյունք է եղել, ուզում է հաստատել, որ ՀՀ-ում  միտումնավոր չեն փոխում փորձաքննություն կատարելու մեթոդաբանությունը: Ես ընդունում եմ, որ Վարդան Պետրոսյանի մեքենայի արագությունը եղել է 70 կմ ժամից ավելի, բայց ես կարող եմ ասել, որ փորձագետի կողմից արագությունը օդից վերցրած թիվ է: Դա արվում է մշտապես, երբ ինչ-որ մեկին ուզում են դատապարտել»,- ասաց փաստաբանը:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ դերասանին առաջադրված մեղադրական եզրակացության մեջ ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը. «Եթե մեկ տոկոս կասկած լինի, որ վթարը տեղի է ունեցել այնպես, ինչպես նկարագրված է մեղադրական եզրակցությունում, ես նույնպես կընդունեմ, որ Վարդան Պետրոսյանին դատապարտեն, բայց մեկ տոկոս կասկած չկա, որ նա դուրս է եկել կողնակ: Համոզված ենք, որ վթարը եղել է ճամփեզրին՝ փողոցի բանուկ մասում: Ինչպե՞ս կարելի է ցայտապաշտպանիչով որոշել վթարի վայրը»:

Փաստաբանի համար զարմանալի է նաեւ այն, որ փորձագիտական եզրակացության մեջ ասված է, որ «Եթե ընդունենք, որ «Վազ 21214» մակնիշի մեքենան հետընթաց է կատարել, ապա այն խոչընդոտ չի հանդիսացել Վարդան Պետրոսյանի մեքենայի համար»: Նրա համոզմամբ՝ Հակոբյանների՝ մեքենայի հետընթաց կատարելը իրականում խոչընդոտ է հանդիսացել:

Նշենք, որ այսօր դատարանում հարցաքննվում է ավտոտեխնիկական փորձագետ Խորեն Զաքարյանը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատական նիստին ներկա են նաեւ տուժող Արթուր Հակոբյանը եւ տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
Ամենաշատ