News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայտնի բուդդայական Շաոլին վանքը հայտնվել է աղմկոտ սկանդալի կենտրոնում: Այս անգամ վանականները մտադիր է դատարանով 10 մլն դոլար պահանջել տուրիզմի կոմիտեից, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Վանքի ղեկավարության պնդմամբ՝ իշխանությունները տուրիստներին վաճառված տոմսերի մասնաբաժնից վերջինիս նկատմամբ մոտ 8 մլն դոլար պարտավորություն ունեն:

Մի քանի տարի առաջ վանքը կոմիտեի հետ պայմանագիր է կնքել, ըստ որի, յուրաքանչյուր վաճառված տոմսի համար Շաոլինը կստանա 5 դոլար: Կոմիտեն ամեն ամիս պետք է գումարներ հաշվանցեր, սակայն, վանականների խոսքով՝ իշխանություններից մեկ ցենտ էլ չեն ստացել:

Բացի մուտքի տոմսերի վաճառքի իրենց բաժնից, վանականները նաեւ մտադիր են լրացուցիչ 2 մլն դոլար պահանջել՝ որպես տուժավճար:

Շաոլինի վանքը Չինաստանի կենտրոնական Հընան նահանգում է, Սունշան լեռան վրա («Շաոլինսի» նշանակում է «երիտասարդ անտառի վանք»): Տարեկան այստեղ ավելի քան 1.5 մլն զբոսաշրջիկ է այցելում: Վանք մտնելու համար մուտքի վճարը կազմում է 100 յուան (մոտ 16 դոլար): Վանքը տուրիզմից տարեկան 25 մլն դոլար եկամուտ է ապահովում: Այդ գումարի 70%-ը ուղղվում է տեղական բյուջե:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ