News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անվճար 116 թեժ գիծը Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում, մասնավորապես մարզերում անհասանելի է՝ տեխնիկական խնդրի պատճառով:

Այս առնչությամբ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հարգելի քաղաքացիներ,

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի անվճար 116 թեժ գիծը Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում, մասնավորապես մարզերում անհասանելի է՝ տեխնիկական խնդրի պատճառով: Տեխնիկական խնդրի մասին տեղեկացվել է ծառայություն մատուցող օպերատորը: Տվյալ պահին աշխատանքներ են կատարվում ծառայությունների սահմանափակումը կամ անհասանելիությունը կարգավորելու ուղղությամբ:

Հաշվի առնելով մեր աշխատակազմի առաքելությունը և շուրջօրյա ծառայության ապահովման կարևորությունը՝ տեղեկացնում ենք, որ 116 թեժ գծի անհասանելիության դեպքում կարող եք զանգահարել 096-116-100 հեռախոսահամարին:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը` հնարավոր անհարմարության համար»:

Տպել
Ամենաշատ