News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի նահանգապետ  Ջերի Բրաունը դպրոցներում ուսումնասիրվող նյութերի ցուցակում Հայոց ցեղասպանության թեմայի ընդրկման վերաբերյալ օրինագիծ է ստորագրել, գրում է «Asbarez»-ը:

Արդեն օրենք դարձած նախագծի համաձայն, Հայոց ցեղասպանության ականատեսների բանավոր վկայությունները կընդգրկվեն պետական դպրոցների Մարդու իրավունք առարկայի ուսումնական ծրագրում:

Նշենք, որ նոր օրենքը հիմնվում է 1985թ. ընդունված առաջին օրենսդրական ակտի վրա, ըստ որի՝ Հայոց ցեղասպանության թեման ընդգրկվել էր սոցիալական հետազոտությունների առարկայի ուսումնական ծրագրում:

Հիշեցնենք, որ Քալիֆորնիայի սենատը օգոստոսի 26-ին միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանության թեման նահանգի անվճար դպրոցներում ուսուցանվող նյութերի ցանկում ընդգրկելու մասին օրինագծի օգտին: Օրինագիծը, որը ներկայացրել է Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանը, ենթադրում է Հայոց ցեղասպանության թեմայի ներառումը դպրոցների 7-12-րդ դասարանների դասընթացներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ