News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շիա ապստամբները գնդակոծել են Եմենի մայրաքաղաք Սանայի պետական հեռուստաընկերության շենքը:

Գնդակոծումը սկսվել է հինգշաբթի լույս ուրբաթ օրվա գիշերը եւ շարունակվել մինչեւ առավոտ: Հարյուրավոր տեղցիներ լքել են տները՝ վախենալով բռնության աճից:

Շիա ապստամբների եւ հանրապետության իշխանություններին հավատարիմ սունիների միջեւ բախումները Սանայում վերջին օրերին ուժեղացել են: Վերջին երեք օրերի բախումների ընթացքում զոհվել է շուրջ 40 մարդ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օգոստոսի կեսերից Եմենում  շիաների բողոքի ցույցեր են տեղի ունենում, որոնք պահանջում են կառավարության հրաժարականը եւ վառելքի  սուբսիդիան կրճատելու վերաբերյալ որոշման չեղարկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ