News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» փորձնական ծրագրի շրջանակում Ավանի Դ․Վարուժան թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում իրականացվել են էներգախնայողության բարձրացման միջոցառումներ: 

Շենքի հանդիսավոր բացմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ քաղաքաշինության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների տեղակալները, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը եւ Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ինչպես նաեւ շենքի բնակիչներ:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ՝ Արմեն Հարությունյանն ընդգծել է դրա արդիականությունն ու կարեւորությունը եւ հույս  հայտնել, որ ծրագիրը շարունակական կլինի: Նա նաեւ տեղեկացրել է, որ շենքն առավել  հարմարավետ դարձնելու նպատակով վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից կազմակերպվել են ներքին հարդարման աշխատանքներ, որոնք եւս նպաստել են ծրագրի արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին եւ աջակից բոլոր կառույցներին ծրագրի հաջողված ընթացքի եւ արդյունավետ համագործակցության համար:

Շենքի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով դրա բարձր սեյսմակայունությունը, այստեղ գործող կենտրոնացված ջեռուցման համակարգը, ինչն իր հերթին թույլ է տվել առավել հիմնավոր պատկերացում ունենալ, թե որքանով արդյունավետ կարող է լինել տվյալ մոտեցումը:

Աշխատանքները ներառել են շենքի նկուղային հարկի բացվածքներում պատուհանների տեղադրում, շենքի արտաքին պատերի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ ջերմափոխանցման դիմադրության մեծացում, հարկաբաժինների աստիճանհարթակներում դռների եւ պատուհանների փոխարինում եւ տանիքի ջրամեկուսացում։ Շենքի բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել ծրագրի հաջող իրագործման եւ ստեղծված հարմարավետ պայմանների համար, ինչպես նաեւ ընդգծել են ծրագրի արդյունավետությունը:

ՄԱԶԾ դիտարկմամբ՝ Էներգա¬արդյունավետության բարձրացման աշխատանքներից հետո շենքում ապահովվել է շուրջ 60% էներգախնայողություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ