News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդու՝ Ռոմա Գասպարյանի կալանքի որոշումը բողոքարկել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուստամ Գասպարյանը:

Նա վստահեցնում է, որ որդուն կալանավորելու որեւէ հիմք չկա, քննությունը որեւէ ապացույց չունի:Պատգամավորը համոզված է, որ ամեն ինչ լավ է լինելու եւ իր որդին անձի առեւանգման մեղադրանքով չի կանգնելու դատարանի առաջ: Այդ գործի շրջանակներում եւս մի մեղադրյալ կար, ով իր որդու հետ է եղել դեպքի ժամանակ, նրան երկու ամիս անազատության մեջ պահելուց հետո ազատել են: Հարցին, թե եթե ձեր որդին երեխաներին այլասերվածից է պաշտպանել, ինչի են նրան կալանավորել, պատգամավորն այսպես պատասխանեց. «Այլասերվածին բռնողները եթե այլասերված են, ո՞նց կարող են նրան բռնել, եթե իրենք են հովանավորները»:

ԲՀԿ-ական պատգամավորը վստահ է, որ այս ամենը կապված է իր գործունեության հետ, մասնավորապես վերջերս նա ստեղծել է ազատամարտիկների դաշինք, անդրադառնում է ազատամարտիկների խնդիրներին: «Միանշանակ իմ գործունեության հետ է կապված, ինձ ոչինչ չի կանգնեցնելու, դաշինքը կա, հանդիպումներ է անում տարբեր տեղերում, ընդհակառակը՝  այսպես ավելի են բարկացնում, որ սկսում են արդեն մեր երեխեքով մեզ ցավացնել, չի կարելի, ամոթ է: Սա միանշանակ զակազ է, ես առայժմ ոչ մի քայլ չեմ ձեռնարկում, սպասում եմ, որ իշխանությունները ողջամիտ կգտնվեն եւ կհասկանան իրենց արածը»,- նշեց Ռուստամ Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերահաստատել է Ռոմա Գասպարյանի նկատմամբ՝ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:

Մեղադրանքը առաջադրվել է  ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ավելի վաղ Ռուստամ Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էրհետեւյալը. «Բողոքողն էլ գալուբոյ է, գալուբոյ տղա է, համասեռամոլ, մարդ չի փախցրել իմ տղան: Էդ գալուբոն 27 տարեկան էշ, ինտերնետներով կապնվում է,18 տարեկան երեխեքին տանում փչացնում է եւ մեկն էլ մի տարածքից մի երեխու հետ, սա էլ դիմում ա, իմ տղեն գնում է դրա հետ հանդիպում, գալիս են, խոսում են, մեծ-մեծ է խոսում, խփում են  ու էդ ձեւ սարքեցին առեւանգում, սարքեցին էս ու էն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Ամենաշատ