News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Նաիրտում» անիմաստ աշխատավարձ վճարելն այլեւս անհնար է, հայտարարել է էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: Նա հիշեցրել է, որ աշխատակիցների աշխատավարձը վճարվում է պետական էներգաընկերությունների՝ Երեւանի ՋԷԿ-ի եւ Որոտանի ՀԷԿ-ի եկամուտներից:

«Կառավարությունն ու հանրապետության ղեկավարությունը գիտակցում են դա: Սակայն գործարանի աշխատակիցների դժգոհությունները եւ նրանց պահանջները լիովին արդար են: Եվ նախագահը, եւ վարչապետը լրջորեն մտահոգված են ստեղծած իրավիճակով», - հայտարարել է նախարարը:

Նրա խոքով՝ գործարանի հարցով ստեղծված աշխատանքային խումբը կարճ ժամկետում պետք է գործարանի ապագայի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ նախապատրաստի:

Նախարարը նշել է, որ ներկայումս «Նաիրիտում» 2261 աշխատող է հաշվվում: Ընդ որում, մոտ 1/5-րդը ղեկավար օղակն է (425): Նույնիսկ մասնագետներն են ավելի քիչ՝ 361 մարդ:

Հիշեցնենք, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն՝ Հայաստանի խոշորագույն քիմիական գործարանն ու քլորոպրենային կաուչուկի արտադրողը, 2010թ. ապրիլից դադարեցրել էր գործունեությունը: 2013թ. հայտարարվել  էր ռուսական «Ռոսնեֆթ» կոնցեռնի կողմից գործարանում ներդրումներ իրականացնելու ծրագրերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ