News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանն անպայման ազատ կարձակվի։ Լրագրողների հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 19-ին, նման համոզմունք հայտնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Պետք ա մի քիչ համբերություն ունենանք, ինձ թվում ա՝ ամեն ինչ կպարզվի, եւ Լեւոն Հայրապետյանը դուրս կգա։ Մենք բոլորս մտահոգված ենք։ Երկուսուկես միլիոն հայություն Ռուսաստանում մտահոգված ա այդ խնդրով»,- ասաց Արա Աբրահամյանը։

Արա Աբրահամյանը նշեց, որ վերադառնալուց հետո ինքը կրկին կզբաղվի Լեւոն Հայրապետյանի խնդրով, որպեսզի գոնե հաշվի առնելով նրա առողջական վիճակը, փոխվի նրա խափանման  միջոց կալանքը։

Ռուսաստանի հայերի միության նախագահը նաեւ հույս հայտնեց, որ «ԱՖԿ Սիստեմա» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը, որը նույնպես որպես մեղադրյալ անցնում է «Բաշնեֆտ»-ի գործով, լույս կսփռի գործի վրա, կպատասխանի բոլոր հարցերին, որից հետո Լեւոն Հայրապետյանն ազատ կարձակվի։

«Եվտուշենկովն ամենակարեւոր, ամենաազդեցիկ օլիգարխներից մեկն ա եւ հայ ժողովրդի բարեկամը, այստեղ բավականին ներդրումներ ա արել»,- ասաց Աբրահամյանը՝  վստահություն հայտնելով, որ նրա ցուցմունքները կարագացնեն գործընթացը, իսկ Լեւոն Հայրապետյանը կարդարացվի։

Արա Աբրահամյանի խոսքով՝ սա ոչ թե զուտ Լեւոն Հայրապետյանի անձի, այլ շատ  ավելի բարդ խնդիր է։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: լեւոն Հայրապետյանը մինչեւ դեկտեմբերի 15-ը կմնա կալանքի տակ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ