News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կակաոյի հատիկների ֆյուչերսների գները վերջին 3.5 տարվա առավելագույնին են հասել ՝ Աֆրիկայում Էբոլա տենդի տարածման պատճառով հումքի մատակարարման կրճատումների մտավախության պայմաններում, հայտնում է Bloomberg-ը:

Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել էր  Էբոլայի համաճարակի դեմ պայքարելու  նպատակով հատուկ հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին: Համաճարակը տարածված է արեւմտաաֆրիկյան հինգ երկրներում, որոնցից Լիբերիան եւ Գվինեան սահմանակից են աշխարհում կակաոյի սերմերի ամենախոշոր արտադրող Կոտ դ՛Իվուարին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերին կակաոյի հատիկների առաքմամբ ֆյուչերսների արժեքը Լոնդոնի  Liffe բորսայում աճել է 0,3%-ով՝ մինչեւ 3396 դոլար մեկ տոննայի դիմաց:  Շաբաթվա սկզբից պայմանագիրը թանկացել է 3,8%-ով: ICE Futures U.S. բորսայում ֆյուչերսները թանկացել են 0,3%-ով՝ մինչեւ 3201 դոլար մեկ տոննայի դիմաց: Ընդ որում,  ռոբուստա սուրճի դեկտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնում նվազել են  0,6%-ի ՝ մինչեւ 1949 դոլար մեկ տոննայի դիմաց, իսկ շաքարի հումքի գինն ընկել է 0,4%՝ մինչեւ 15,85 ցենտ մեկ ֆունտի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թռչնագրիպի բռնկման պատճառով Ճապոնիայում մոտ 110 հազար հավ կոչնչացվի
Սեզոնի ընթացքում վարակման 8-րդ դեպքն է գրանցվել․․․
Գերմանիայում համալսարանական կլինիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել
Գերմանիայում 23 պետական համալսարանական կլնիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել....
Ռումինիայի խոշորագույն խոզաբուծական ֆերմայում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել․ ավելի քան 20 հազար խոզ կմորթվի
Հանձնարարվել է խիստ միջոցառումներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար․․․
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին.  2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ
2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ...
Մեծ Բրիտանիայում բժիշկները կազմակերպել են երկրի պատմության մեջ ամենաերկար գործադուլը
Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում
Տյումեն-Ադլեր գնացքից հիվանդանոց տեղափոխված 16 երեխայի մոտ Ա գրիպի վարակ է հայտնաբերվել
Մնացած 70-ը սուր շնչառական վարակ ունեն...
Ամենաշատ