News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը բանակցություններ կսկսի իշխանության հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ նշելով, որ իրենք կողմ են սահմանադրական բարեփոխումներին:

«Մենք ունենք պատմական առիթ երկիրը ճիշտ ուղու վրա դնելու համար: Նրանք, ովքեր Հայաստանի համար ցավում են, չեն կարող սահմանադրական փոփոխությունների կողմնակից չլինել: Մենք փոփոխության վերաբերյալ մեր պատկերացումն ունենք, որի համար պայքարելու ենք»,-ասաց Հրանտ Մարգարյանը՝ նշելով, որ հույս ունի, որ կկարողանան իրենց մոտեցումները պարտադրել իշխանությանը:

«Եթե ավելի ընդլայնված լիներ մեր խումբը, ավելի մեծ հավանականություններ կար, բայց այսօր էլ ես հույս ունեմ, որ կկարողանանք»,-ասաց նա՝ հավելոլով, որ թեեւ իշխանության հետ դեռ բանակցություններ չեն սկսել, բայց կսկսեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ի՝ քառյակի փակ նիստից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասել էր, որ ՀՅԴ-ն չի մասնակցի հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք միասնական հանրահավաքին, այն հիմնավորմամբ, որ կան էական տարակարծություններ սահմանադրական փոփոխությունների հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ